Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բնական միջոցներ, որոնք կիրք են արթնացնում

Բնական միջոցներ, որոնք կիրք են արթնացնում

Սննդի մասնագետ Էմի Ռեյլին, ով աշխարհում ամենահայտնի Լե Կորդոն Բլյու խոհարարական դպրոցի ներկայացուցիչն է, նշում է վեց բնական միջոցներ՝ մթերքներ, որոնք կարող են փոփոխել սեռական կյանքը: 

 

1.Թուզ: Էմիի խոսքերով՝ թուզը մագնիում, վիտամին Е և ցինկ է պարունակում, որ կարևոր նշանակություն ունի սեռական առողջության համար: 

 

2. Ձմերուկ: Ձմերուկը ցիտրուլին է պարունակում, որ հնարավորություն է տալիս օրգանիզմին արգինին արտադրել և թուլացնում է արյունատար անոթները: Այս ամենը ազդում են ինչպես վիագրան։

 

3. Շամպայն: Էմին այս խմիչքը շատ արդյունավետ է համարում, քանի որ այն գինուց ավելի արագ է անցնում արյան մեջ: 

 

4. Հիշելով ցիտրոնի մասին՝ Էմին ասել է. «Եթե դուք մեկին գրավելու համար սնունդ եք պատրաստում, ապա անհրաժեշտ է, որ այն հեշտ մարսվի: Դուք չեք ցանկանա, իհարկե, որ արյան հոսքը դեպի ստամոքսը գնա»: 

 

5. Կծու պղպեղն ուժեղացնում է գրգռվածությունը. կարմիր այտեր, ծակծկող լեզու և ուռած շուրթեր: Դրանից բացի, այն բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը: 

 

6. Պանիրը 10 անգամ ավել էնդորֆին է արտադրում, քան շոկոլադը, և նպաստում է սեքսին: 

 

Ռեյլին ավելացնում է, որ համակարգված սնունդը, որը պատրաստված է ճիշտ բաղադրիչներից, ավելի սեքսուալ է դարձնում։ Այս մասին գրում է Daily Bhaskar-ը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. aif.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ